ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՄՓՌԻ ԾԱԳՈՒՄԸ - ՊԵՂՈՒՄՆԵՐ

1954 թվականին Սևանա լճի ցամաքած մասում բացվել են մ.թ.ա. ութերորդ դարի ուրարտական ժամանակաշրջանի դամբարաններ: Դամբարաններից մեկում հայտնաբերվել է լավ պահպանված շան գանգ:

Տալ գանգի նկարը

Հայտնագործության մասին կենդանաբան Ս. Դալը գրել է արժեքավոր ուսումնասիրության.«Սևանի ավազանի՝ մ.թ.ա. առաջին հազարամյակի անդրկովկասյան հոտապահ շունը»7:

Չափումներն ու համեմատությունները ցույց են տվել, որ այդ շունը գայլին շատ մոտ է և գրեթե չի սահմանազատվում նրանից. դա, ըստ էության, գայլն էր, որ ընտելացել էր ոչ այնքան շատ սերունդներ առաջ:

Ներկայումս տվյալների անբավարարության պատճառով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել 2800 տարվա ընթացքում «հայկական գամփռ» ցեղի հետ կատարված բոլոր փոփոխությունները, սակայն կարող ենք բերել ժամանակակից «գամփռի» և նրա՝ մ.թ.ա. ութերորդ դարում ապրած նախնիների միջև եղած տարբերությունները, հենվելով Սևանի ավազանում կատարված հայտնագործության վրա:

Ժամանակակից գամփռների գանգի՝ դիմային մասն ավելի կարճ է, գլխուղեղի տուփը ավելի լայն է և ատամներն ավելի թույլ են: Ժամանակակից գամփռը լայնաճակատ է, մինչդեռ մ.թ.ա. ութերորդ դարի գամփռը ունեցել է միջին չափի ճակատ:

Գանգի չափման բացարձակ արդյունքներով ժամանակակից գամփռները ավելի խոշոր են, իսկ դիմային մասը, իսկ ակնախոռոչների միջև եղած հեռավորությունը, ինչպես նաև քթային ոսկորների առաջին մասը աչքի է ընկնում փոքր լայնությամբ:

Այսպիսով, վերջին 2800 տարվա ընթացքում հայկական գամփռերի ընտրողական բուծումը զգալիորեն փոխել է այդ կենդանու ընդհանուր տեսքը և չափերը: